07.07.2013|
22:22
Անտարկտիկայի սառցե շերտի տակ 3,2 կիլոմետր խորությամբ գտնվող Արևելք լճում կյանք է հայտնաբերվել: Լճի հատակի սառցե շերտն սկսել է ուսումնասիրվել 2012 թվականից, պարզվել է, որ նմուշները պարունակում են 3507 օրգանիզմների ԴՆԹ, հիմնականում բակտերիաների, որոնց մեծ մասը մինչ այդ անհայտ էր գիտությանը, նաև սնկերի ու բորբոսների: Գիտնականները ընդհանրապես չէին սպասում, որ այդքան խոր սառցաշերտերում որևէ կենսատեսակ կլինի: